Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին. 2

Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին. 2
13.06.2025 | 14:17

Սկիզբը՝ այստեղ

Հաղորդում հանցագործության մասին

Կյանքը նման է կարուսելի. այսօր բարձր պաշտոն ունեցող ու վերևում գտնվողները վաղը զրկված են լինելու այդ պաշտոնից ու գտնվելու են ներքևում, այն պահից երբ Նիկոլն այլևս դադարեց վարչապետ լինել, չեն ունենալու Նիկոլով պայմանավորված իրենց ներկայիս ապահովությունը: Բոլորը չեն հասցնի Արևմուտք թռչել, ինչպես Արամ Հովհաննիսյանը, փախչեն էլ, հայի կամ արդարադատության ձեռքը կհասնի իրենց: Թող մտածեն այս մասին…

Հայաստանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում, այն ժողովրդին է պատկանում սոսկ ձևականորեն, Սահմանադրության մեջ, թղթի վրա

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի կողմից իր ֆեյսբուքյան էջում 2025թ. հունիսի 8-ին կատարված գրառումհայտարարությանը, նախ արձանագրեմ, որ Հայաստանում «Պետությունը (իշխանությունը)», ինչպես ինքն է կեղծելով գրել, իրականում (փաստացի) ժողովրդին չի պատկանում, այն ժողովրդին է պատկանում սոսկ ձևականորեն, Սահմանադրության մեջ, թղթի վրա:

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է, որ իր զավակների արյամբ ու կյանքով Արցախն ազատագրած և Արցախի Հանրապետությունը պաշտպանած ժողովրդին պատկանող իշխանությունը հայտարարեր, թե Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանին է պատկանում: Ուղղակի բացառված է նաև, որ ժողովրդին պատկանող իշխանությունը պետական դավաճանությամբ Արցախի Հանրապետությունը հանձներ Ադրբեջանին, նվիրեր կամ վաճառեր Ալիևին (իրականությունն առաջիկայում կպարզեն Նիկոլի գրպանում չգտնվող իրավապահ մարմինները, ՀԿԳ քննիչները, թեև անձամբ ինձ համար այն միանգամայն պարզ է):

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաև, որ այդ իշխանությունը ԼԳԲՏ- ներին, այլասերվածներին իր գլխի վրա դներ, նրանց առջև կանաչ լույս վառեր: Բացառվա՛ծ է, որ այդ իշխանության գործադիր ճյուղը Նիկոլի պես պղծագործ, «Երկրի հակառակ կողմը» «գրքի» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը» պղծագործության) հեղինակ ղեկավար ունենար:

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաև, որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն վարեր, սառեցներ իր գործունեությունը ՀԱՊԿ- ում, այսինքն՝ փաստացի դուրս գար ՀԱՊԿ- ից, Հայաստանը դարձներ այս աստիճան անպաշտպան:

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաև, որ Սյունիքում, Տավուշում հայկական տարածքները, բնակավայրերը պետական դավաճանությամբ հանձներ (նվիրեր կամ վաճառեր) մեր թշնամուն, Նիկոլ հայադավի «բարեկիրթ» եղբորը՝ Ալիևին:

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաև, որ զոհված զինծառայողների վրա իր ենիչերիներով ձեռք բարձրացներ, այլանդակեր, թրքացներ պատմության, գրականության դպրոցական դասագրքերը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական դասավանդման ծրագրից հաներ, կաթողիկոսի և Եկեղեցու դեմ ներկայիս արշավը նախաձեռներ:

Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաև, որ այդ իշխանությունը պաշտոնապես, հրապարակայնորեն հայտարարեր Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, հայտարարեր Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» (իրականում՝ պատերազմի պայմանագիր…) ստորագրելու պատրաստակամության մասին, ինչն այդ նույն իշխանության կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումն է լինելու: Այս թվարկումը երկար կարող եմ շարունակել, եթե հակիրճ, ապա Հայաստանում իշխանությունը ժողովրդին պատկանելու դեպքում այն հակահայկական քաղաքականություն չէր վարի:

Հայաստանում իշխանությունը պատկանում է հիմնականում արտաքին թշնամիների գործակալներին, դրածոներին, այստեղ նրանց 5-րդ շարասյանը

Ո՜չ, Հայաստանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում, այն հիմնականում պատկանում է այստեղ մեր արտաքին թշնամիների՝ Արևմուտքի, գլոբալիստների, նեոլիբերալների, ջհուդամասոնների, Թուրքիայի, Ադրբեջանի գործակալներին, դրածոներին, Հայաստանում նրանց հինգերորդ շարասյանը, և այդ մենք՝ ազգային ինքնություն ունեցող, կաթողիկոսի, եկեղեցու դերն ու կարևորությունը գիտակցող, սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու վճռականություն ունեցող հայերս, պետք է Հայաստանում իշխանությունը վերադարձնենք ժողովրդին (իսկ իշխանափոխությունից հետո նոր Սահմանադրությամբ, շատ հնարավոր է, ազգին…):

Կեղծում է Նիկոլը, թե իրենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել են ժողովրդին, իրենք իշխանությունն առավել են խլել ժողովրդից… Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է դեռ Լևոն Տեր- Պետրոսյանի պաշտոնավարման շրջանից, և այն ժամանակվանից իշխանությունն այլևս լեգիտիմ չէ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ…

Ինչ վերաբերում է Նիկոլ հայադավի այն հայտարարությանը, թե «Եկեղեցին պատկանում է ժողովրդին», ապա դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Կեղծի՛ք է: Նիկոլ հայադավը դիմել է այս կեղծիքին, որպեսզի առաջիկայում կաթողիկոսի և Եկեղեցու դեմ իր և իր ոհմակի հակասահմանադրական, հանցավոր գործունեության համար ինչ- որ կերպ հիմնավորում ապահովի:

«Եկեղեցին, ինչպես գիտենք, Հիսուս Քրիստոսի վարդապետությունը եւ Ս.Երրորդության դավանանքն ընդունող հավատացյալների ժողովն է, բազմությունը,- դեռ 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարության «Զինվոր» հանդեսում «Ի՞նչ է սրբերի բարեխոսությունը» վերտառությամբ հրապարակված հոդվածում գրել է զորամասի հոգևոր սպասավոր Արմեն սարկավագ Բայադյանը:- Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որը բաղկացած է երկու մասից՝ Հաղթական եկեղեցի եւ Զինվորյալ եկեղեցի։ Հաղթական եկեղեցին ննջեցյալ հավատացյալների բազմությունն է, որոնք Հիսուսին հավատարիմ եւ հնազանդ կյանք ապրելով՝ կռվեցին աշխարհի անհավատության, մոլության, անիրավության, մեղքի դեմ եւ հաղթական մահվամբ փոխվեցին առ Աստված (Եբր., ԺԱ, 33-38)։ Հաղթական եկեղեցին անվանվում է նաեւ Անդրանկաց եկեղեցի։ Զինվորյալ եկեղեցին Հիսուսի անունը դավանող հավատացյալների կենդանի բազմությունն է, ժողովուրդը, որ ապրում է այս աշխարհում՝ պայքարելով մեղքի, անիրավության եւ Սատանայի չար զորության դեմ՝ որպես հրամանատար ու թագավոր ունենալով Հիսուս Քրիստոսին։ Զինվորյալ եկեղեցին հաճախ անվանում են նաեւ Մարտնչող։ Զինվորյալ եկեղեցու հավատացյալները, զինված Աստծո սպառազինությամբ, պայքարում են այս կյանքում՝ դավանելով Հիսուսին, վկայելով եւ քարոզելով Ավետարանի փրկարար վարդապետությունը»։

Անվիճելի է, որ մեր ժողովուրդը, ցավոք, միայն իր փոքր մասով է Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և Ս. Երրորդության դավանանքն ընդունող, պայքարող մեղքի, անիրավության ու Սատանայի չար զորության դեմ՝ որպես հրամանատար ու թագավոր ունենալով Հիսուս Քրիստոսին:

Այո՛, ժողովրդի միայն փոքր մասն է՝ զինված Աստծո սպառազինությամբ, պայքարում այս կյանքում՝ դավանելով Հիսուսին, վկայելով ու քարոզելով Ավետարանի փրկարար վարդապետությունը, հետևաբար Եկեղեցին միայն նրանք են, և ոչ թե ամբողջ ժողովուրդը, այդ թվում՝ ԼԳԲՏ- ները և սոդոմգոմորյան մեղքի մեջ գտնվող մյուս այլասերվածները, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ պղծագործը և նրա նման մյուս պղծագործները, մեր հայրենիքն արտաքին թշնամուն ծախած- ծախող պետական դավաճանները, նախկինում Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորի պաշտոնը զբաղեցնող աթեիստ, «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր Արսեն Թորոսյանը ու նրա պես մյուս աթեիստները, պետական պաշտոններ զբաղեցնող ու չզբաղեցնող սատանայապաշտները, քայքայիչ և ամբողջատիրական աղանդների պարագլուխները և շարքային անդամները…

Ի գիտություն կեղծարար Նիկոլի և իր ոհմակի, Եկեղեցին իրենը և իր ոհմակինը չէ, վերը նշվածներինը չէ՛, նրանց և ողջ ժողովրդին չի՛ պատկանում, հետևաբար բարի խորհուրդս նրանց բոլորին՝ չհամարձակվեն իրենց քիթը խոթել, ներխուժել եկեղեցի կամ վեհարան, այլապես հավատացյալները կապահովեն, որ հետևանքներն իրենց համար լինեն չափազանց ծանր…

Եկեղեցին, ինչպես վերը նշված է, Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և Ս. Երրորդության դավանանքն ընդունող հավատացյալների ժողովն է, բազմությունը, մինչդեռ միանգամայն թարմ է Ս. Երրորդության դավանանքը, Քրիստոսի միածին լինելը, աստվածային ծագումը, Աստծո զավակ և Աստված լինելը լկտիաբար կասկածի տակ դնող և քրիստոնյա հավատացյալներիս կրոնական զգացմունքները վիրավորող Նիկոլ պղծագործի հետևյալ ֆեյսբուքյան գրառումը.

«Կառավարության հաջորդ նիստում պարտադիր քննարկելու ենք անարատ հղիության իրատեսականությունը: Պահպանելով ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը, մենք այնուամենայնիվ պիտի պարզենք, թե արդյոք հնարավոր էր հղիանալ առանց համապատասխան գործընթացի ու եթե ոչ, ապա ով է իրականում եղել Հիսուսի հայրը: Սա դիսկուրս է, որը վաղ թե ուշ պետք է կայանար, քանի որ մեր պատկերացումները քրիստոնեության մասին, հավանաբար, այդքան էլ ճիշտ չեն»:

Սա «դիսկուրս չէ, սա ծաղրուծանակ է քրիստոնեության ու քրիստոնյաներիս նկատմամբ»:

Հաղորդում հանցագործության մասին

Եթե հիմա հենց այստեղ կամ մեկ այլ ԶԼՄ- ում, կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարեմ, որ մենք պիտի գնդակահարենք Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, «ԱԱԾ» կոչվածի տնօրեն Արմեն Աբազյանին (կամ՝ հակառակ հաջորդականությամբ՝ հաշվի առնելով, որ Վարդապետյանը և Սարգսյանը կանայք են ու նրանց պետք է թողնել վերջում), այսինքն՝ հայտարարեմ խմբակային կերպով Հայաստանի քրեական օրենսգրքի 155- րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մտադրության մասին, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի դրանից հետո…

Դե, իհարկե՛, բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, Վարդապետյանը, Սարգսյանը, Ղազարյանը, Պողոսյանը և Աբազյանն էլ քաջ գիտեն. հաշված րոպեների ընթացքում այն շենքի դիմաց, որտեղ գտնվում եմ, կհայտնվեն երևի տասնյակի չափ ոստիկանական մեքենաներ, ոստիկանի համազգեստով, դիմակավորված ու զինված անձինք դուրս կգան դրանցից, կմոտենան դռանը, հավանաբար սապոգներով, քացով իրար հետևից ուժեղ կհարվածեն դռանը, չբացելու դեպքում կկոտրեն այն, ու թևերս ոլորելով, գլուխս կամ ճակատս ասֆալտին խփելով, համապատասխան նկարահանման ուղեկցությամբ, այսինքն՝ «մասկի շոուն» ապահովելով, քարշ կտան դեպի իրենց մեքենաներից մեկը: Եվ դրանով հայդա՜… Ուր որ հարկ կհամարեն (հետոն հասկանալի է, էլ չնկարագրեմ):

Վերոշարադրյալը նկատի ունենալով, հրապարակային հարցում եմ ուղղում Հայաստանի «իրավապահ» համակարգի նույն այդ ղեկավարներին՝ երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտարարելով, որ մենք «Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին», այդպիսով, եթե նկատի ունենանք տվյալ գրառման համատեքստը, հայտարարել է իր և գործադիր իշխանության մյուս անդամների կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու՝ Սահմանադրության 1-ին հոդվածով, 5- րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված նորմերի գործողությունը փաստացի դադարեցնելու, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 420– րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու միանգամայն որոշակի մտադրության մասին, ինչո՞ւ նույն կերպ չեք վերաբերվում նրա նկատմամբ կամ, թեկուզ, շատ մեղմ ձևով, քաղաքավարի կերպով չեք կանչում քրեական պատասխանատվության… Դե՛ պատասխանեք:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ